Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Համակարգային հիվանդություններ

Ռևմատիզմ. սեզոնային սրացում

Ռևմատիզմ.  սեզոնային սրացում

Ռիսկի գործոնները

Ռևմատիզմը մարդկությանը շատ վաղուց է հայտնի: Դեռ հին եգիպտական ձեռագրերում ու Հիպոկրատի աշխատանքներում նկարագրված են եղել այս հիվանդության ախտանիշները: Ռևմատիզմ ասելիս, անմիջապես հիշում ենք` բորբոքում, այտուցված հոդեր և այլն: Սակայն, իրականում այս հիվանդությունն ավելի բազմակողմանի է:

 

Ռևմատիզմը համակարգային-ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդություն է, որն ախտահարում է սիրտ-անոթային համակարգն ու հոդերը: Հետաքրքիր է, որ կանայք ռևմատիզմով տառապում են մոտ 3 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ, սակայն հասուն տարիքում այս տարբերությունն անհետանում է: Վերջերս երեխաների ու դեռահասների մոտ հաճախացել են ռևմատիզմի դեպքերը, ընդ որում, հիվանդությունը սովորաբար զարգանում է չբուժված ՍՇՎԻ-ից կամ անգինայից հետո:

 

Ռևմատիզմի առաջացման հիմնական պատճառը ստրեպտակոկային ինֆեկցիան է, որն ախտահարում է ցածր իմունիտետով օրգանիզմը: Ստրեպտակոկով (A խմբի) նման ախտահարումը պատասխանատու է հիվանդության սուր փուլի համար, ռևմատիզմի ձգձգվող դրսևորումների դեպքում առաջին պլան են մղվում տհաճ ախտանիշների ալերգիկ և աուտոիմուն պատճառները: Ապացուցված է նաև, որ որոշ գենետիկական գործոններ կարևոր դեր են կատարում ռևմատիզմի նախահակվածության առումով, ինչն էլ նշանակում է, որ դրանով շատ հաճախ  տառապում են նաև հարազատները:

 

Ախտանիշները

 

Ինչպես նշեցինք, ռևմատիզմն առաջին հերթին ախտահարում է հոդերը և այն անվանում են ռևմատոիդ արթրիտ: Ի դեպ, հոդային խանգարումների մեջ ռևմատոիդ արթրիտն ամենից հաճախ է հանդիպում: Եթե հիվանդոթյունն ընդգրկում է միանգամից մի քանի հոդեր, ապա այն անվանում են պոլիարթրիտ: Հատկապես, խոցելի են սրունքաթաթային և ճաճանչա-դաստակային հոդերը:

 

Եթե տառապում է միայն մեկ տեսակի հոդը (սովորաբար խոշոր հոդային, օրինակ, ծնկային կամ արմնկային), ապա դա ռևմատոիդ մոնոարթրիտն է: Հետաքրքիր է, որ հոդերը բորբոքվում են համաչափ, այսինքն, երկու վերջույթների վրա միաժամանակ:

 

Սուր ռևմատոիդ պոլիարթրիտի առաջին ախտանիշներն են հոդերում սաստկացող  սուր ցավերը, որոնք ուժեղանում են նույնիսկ ոչ մեծ շարժումների դեպքում: Ցավի պատկերի վրա հոդային և փափուկ հյուսվածքների հատվածներում դրսևորվում են այտուցներ:  Ռևմատիզմի սուր փուլը հաճախ ուղեկցվում է մարմնի բարձր ջերմաստիճանով, մինչև 38-40օC և առատ քրտնարտադրությամբ:

 

Հետաքրքիր է, որ արթրիտի դրսևորումները շատ «թռուցիկ» են. դրանք կարող են որևէ հոդերում արագ անհետանալ և շատ արագ տեղափոխվել դեպի մեկ այլ հոդեր: Բուժման բացակայության դեպքում, ժամանակի ընթացքում  ռևմատոիդ արթրիտն ախտահարում է ավելի ու ավելի շատ հոդեր, անցնելով քրոնիկական փուլի: Այդ դեպքում հիվանդների համար բարդանում է շարժվելը, իսկ առավոտյան վերջույթներում  կաշկանդվածության զգացողություն  է նկատվում:

 

Ռևմատիզմի դեպքում, արթրիտի հետ մեկտեղ, հնարավոր է ավշահանգույցների մեծացում, նաև ծայրամասային նյարդային համակարգի աշխատանքի խանգարումներ (նևրիտներ): Նման ախտանիշները վկայում են օրգանիզմի ցածր դիմադրողականության և հիվանդության բարձր ակտիվության մասին: Ճիշտ ու ժամանակին բուժման դեպքում տհաճ ախտանիշներն ի վերջո վերանում են:

 

Ռևմատիզմի առավել վտանգավոր բարդությունը ներքին օրգանների ախտահարումն է` երիկամների, թոքերի և սրտի (միո- և էնդոկարդիտ): Այսպես, ռևմատիզմին բաժին է ընկնում ձեռքբերովի (այսինքն, ծնվելուց անմիջապես հետո) սրտի արատների մոտ 80%-ը: Սրտի մկանների և փականների աշխատանքի խանգարումը հանգեցնում է շնչահեղձության, բարձրացած հաճախասրտության, առիթմիայի, կրծքավանդակում ցավերի:

 

Դեղորայքային բուժումը

 

Սուր ռևմատիզմի  առաջին ախտանիշների դեպքում ցուցված է անկողնային ռեժիմը և, նույնիսկ, հոսպիտալացումը, որը տևում է մի քանի շաբաթ: Այս ժամանակաընթացքում հատկապես, կարևոր է հետևել բժշկի հանձնարարականներին և պարբերաբար ընդունել դեղպատրաստուկները: Ռևմատիզմի ախտանիշների կասեցման համար, սովորաբար օգտագործում են.

 

  • հակաբորբոքային միջոցներ (ասպիրին, ինդոմետացին, դիկլոֆենակ),
  • գլյուկոկորտիկոիդներ (պրեդնիզոլոն, դեկսամետազոն),
  • պատրաստուկներ իմունիտետի խթանման համար (գամմա-գլոբուլին, գիստոգլոբուլին):

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. spina-sustav.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.11.2013

Հարգելի Աննա, մաղթում ենք առողջություն և բարին Ձեզ հետ:

Աննա

13.11.2013

Շնորհակալ եմ ձեր պատասխանի համար, սա ուղակի հրաշք է գտնվել հեռավոր երկրում և լսել ձեր կարծիքն ու խորհուրդը: Ինչպես պարզվեց, իմ մտահոգությունս զուր չէր, ցավոք այստեղ բժիշկները այդքան նշանակություն չեն տալիս դրան, դրա համար ձեր խորհուրդը շատ կարևոր էր իմ համար: Շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

11.11.2013

Հարգելի Աննա, չնայած նրան, որ մարնի ջերմաստիճանի բարձրացումը, որպես կանոն, օրգանիզմի պայքարն է արտաքին գործոնների դեմ, որտեղ առյուծի բաժինը միկրոբների և վիրուսների դեմ պայքարինն է, կարևոր դեր ունեն նաև ժառանգական գործոնն ու իմուն համակարգի «պատրաստակամության» չափը: Դա է պատճառր, որ մարդկանց մի մասը հակում ունի բարձր ջերմելու, մյուս մասի մոտ ավելի դժվարությամբ է խաթարվում ջերմակարգավորումը, իսկ կան մարդիկ, ովքեր ջերմելու ժամանակ  ջերմ իջեցնող դեղամիջոցներ օգտագործելուց կարող են ընկնել հակառակ վիճակի՝ հիպոթերմիայի մեջ: Եթե Դուք դժվարությամբ եք ջերմում, դա Ձեր օրգանիզմի «բնավորությունն» է: Եվ եթե այն չի սկսում ջերմել բակտերիալ վարակներից, ապա առավել ևս չի ջերմի այնպիսի քրոնիկական վիճակներից, որոնց մասին Դուք գրում եք: Խորհուրդ ենք տալիս հետևողականորեն հետազոտվել՝ պարզելու նկարագրած հիվանդությունների առկայությունն ու ստանալ համապատասխան բուժում, որի պարագայում ջերության առկայությունը կամ բացակայությունը, կարելի է ասել, ունի սուբյեկտիվ նշանակություն:

 

Աննա

07.11.2013

Ի նկատի ունեմ, երբ ունենում եմ հարբուխ, մրսածություն, կոկորդի ցավ, երբեք չեմ ջերմում, վերջին անգամ ջերմություն եմ ունեցել մրսածության պատճառով 14 տարի առաջ: Արդյոք պատճառը իմունիտետի նվազեցումն է? քանի որ անտիբիոտիկների պատճառով մարդ կարող է կորցնել բնական մարմնի դիմադրողականությունը: Այդպես չէ??? Իսկ եթե այդպես է ինչ խորհուրդ կտաք, քանի որ ես տառապում եմ խրոնիկական հիվանդություններով, որ կոչվում է մկանային սուր ցավեր, ռևմատիզմ, արտրիոզ, օստիոխոնդրոս: Իսկ այս ամենը կախված է բորբոքային պրոցեսների հետ, իսկ բնական մարմնի ջերմելը կարող էր պայքարել բորբոքային պրոցեսների հետ:

Մեդ-Պրակտիկ

03.11.2013

Հարգելի ԱՆնա, բարև Ձեզ, նախքան Ձեր հարցին պատասխանելը, խնդրում ենք պարզաբանել, թե ի՞նչ նկատի ունեք, ասելով. «Վերջին 14 տարիների ընթացքում ջերմություն չեմ ունեցել, ի՞նչն է պատճառը»

ANNA

02.11.2013

Բարև ձեզ: Ես ունեմ արտրիոզ ուսերի և պարանոցի հատվածում, մկանային ցավեր և դիսկոս պարանոցի հատվածում: վերջին 3 տարիները մարզվում եմ լողով, ֆիզիոպիլատես, զումբա, երբեմն նաև յոգա, շաբաթական 3 օր, դեղահաբեր չեմ ընդունում, հետևում եմ սնունդիս, օգտագործում եմ լոբազգիններ, կտավատի սերմ, միրգ բանջարեղեն, բուսական թեյեր կամ մաքուր ջուր օրական 2 լիտր: Շատ առողջ եմ զգում, չնայած որ երբեմն ցավերը իմաց են տալիս իմ հիվանդությունների մասին, բայց անշարժությունը կարծում եմ ամենամեծ թշնամին է այս հիվանդության համար, խորհուրդ կտամ բոլորին, առողջ ապրելակերպ, ցանկացած հիվանդության դեպքում: ՈՒնեմ 2 հարց: Կարծում եք դեղորայքի անհրաժեշտություն կա, կոնկրետ իմ պարագայում??? վերջին 14 տարիների ընդացքում ջերմություն չեմ ունեցել, ինչն է պատճառը???

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ